«․հայ» դոմենային անունների տիրույթի հնգամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում նախատեսվում է անցկացնել լավագույն «․հայ» կայքերի մրցույթ՝ հետևյալ երեք անվանակարգերով.

Լավագույն հայկական բովանդակություն

Լավագույն դիզայն

Լավագույն օգտագործման մատչելիություն և հավելվածի առկայություն

Մրցույթին կարող են մասնակցել՝

Միայն այն ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնք իրենց գործունեությունը ներկայացնում են համացանցում «․հայ» տիրույթում գրանցված դոմենային անվան տակ

Ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնք ունեն կայքերի հայատառ տարբերակ

Ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնք ունեն տեխնոլոգիական, գիտական, հանրակրթական, առևտրային կայքեր

Լավագույն հայկական բովանդակություն

Բարձր գնահատականի կարժանանա այն կայքը, որի բովանդակությունը նպաստում է և խթանում հայկական տեղեկատվության տարածմանը համացանցում և որոնողական համակարգերում, խթանում է Հայաստանի և հայկական թեմատիկայի ճանաչման բարձրացմանը:

Լավագույն դիզայն

Յուրահատուկ և հետաքրքիր ձևավորումը, ինչպես նաև կայքի բոլոր էջերի համահունչ ոճը մրցույթի տվյալ անվանակարգում գնահատման հիմնական չափանիշներն են:

Լավագույն օգտագործման մատչելիություն և հավելվածի առկայություն

Կայքից օգտվելու հարմարավետությունը տարբեր սարքերով (համակարգիչ, նոութբուք, հեռախոս), տեղեկատվության փնտրելու արագությունը և մատչելիությունը, ինչպես նաև սահմանափակ կարողությամբ մարդկանց համար նախատեսված լինելը տվյալ անվանակարգում գնահատման հիմնական չափանիշներ են: Հավելվածի առկայությունը կդիտարկվի որպես կարևորագույն առավելություն:

Մրցույթին չեն կարող մասնակցել

Անձնական կամ սոցիալական բնույթի հանգամանքներով պայմանավորված խտրականություն ներկայացնող կամ մարդու արժանապատվությունն որևէ կերպ նվաստացնող կայքեր

Հայհոյանք ներկայացնող, կամ բարոյականության սկզբունքներին այլ կերպ հակասող, կամ հանրային շահին չհամապատասխանող տեղեկատվություն ներկայացնող կայքեր

Բռնություն կամ պատերազմ քարոզող, կամ քրեորեն պատժելի և ՀՀ գործող օրենսդրությամբ արգելված արարքների կոչեր տարածող կայքեր

Քաղաքական թեմաներ և քննարկումներ ներկայացնող կայքեր

Մրցույթի արդյունքների ամփոփում

Մրցույթի արդյունքները կներկայացվեն 2021 թվականի հոկտեմբեր ամսին կայանալիք Հայկական Ինտերնետ Կառավարման համաժողովի (ArmIGF) ժամանակ: Մրցանակները կհանձնվեն տեղում:
Լավագույն հնգյակում ներառված կայքերը կստանան մասնակցության վկայականներ և կներկայացվեն Ինտերնետ հանրություն ՀԿ-ի կայքի նորություններ  բաժնում:

Մրցույթին դիմելու ձևը և ժամկետները

Մրցույթին մասնացելու համար անհրաժեշտ է  գրանցվել՝ տրամադրելով պահանջվող տեղեկատվությունը:

Հայտերն ընդունվում են 2021 թվականի հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 31-ը:

Հայտերը կուսումնասիրվեն ընդունող հանձնաժողովի կողմից և բոլոր նշված պայմաններին համապատասխանելու դեպքում կներկայացվեն ոլորտի մասնագետներից բաղկացած հանձնաժողովի քննարկմանը:

ԳՐԱՆՑՎԵԼ